Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Նարինե Օ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով: