«Ասել, թե Եվրոպայի հետ Էլ մենք մեծ արդյունքներ Էինք ակնկալում, ոչ։ Առայժմ դա էլ չէր կարող լինել, քանի որ Եվրոպան բարձր տեխնոլոգիական ապրանքներ է արտահանում, իսկ Հայաստանն այժմ կարող է արտահանել միայն հումքային ապրանքներ, որոնք շատ էժան են և մեծ եկամուտներ չեն կարող ապահովել մեզ համար։ Բացի այդ, Եվրոպան մեր երկրորդ գործընկերն է, և մենք ունենք ապրանքային շրջանառություն, որը հիմնականում կազմված է հումքային ապրանքներից։ Ոչ մի նոր բան Եվրոպան մեզ չէր տալու։

Ապագայում՝ հնարավոր է։ Բայց մոտակա 10 տարում դրանից էլ օգուտ չունեինք»,– «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը։ Ամեն դեպքում՝ այն, որ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությամբ ՀՀ իշխանությունները Հայաստանին անջատեցին մի ճանապարհից, որը որոշակի կոնկրետ քայլերով երկիրը տանում էր նպատակին, հանգուցալուծմանը, դա արդեն, ըստ մեր զրուցակցի, աղետալի իրավիճակ է ստեղծում երկրի համար»,–գրում է «Առավոտ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: