Օրերս բարբադոսցի երգչուհի Ռիհաննան Lady Gaga-ի սոցիալական ցանցում գրել է «Անցած գիշեր դու իմ էրոտիկ երազների մեջ էիր»: Երգչուհիները հաճախ են միմյանց համացանցի էջերում հրապարակում ինչ-որ բան, սակայն այսպիսի բացահայտ խոստովանություն առաջին անգամ է հայտնվել:
Ընդ որում Ռիհաննան շատ հաճախ է հրապարակում իր լուսանկարները և անձնական տեղեկատվություն համացանցում: Երգչուհու ընկերները արդեն սկսում են անհանգստանալ աղջկա համար, քանի որ նա կախվածության մեջ է ընկնում համացանցից: Այս մասին նշում է Ivona-ն: