Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորմանը:

Նրա համոզմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կատարվածը քաղաքական հալածանք է. «Երբ նա նստացույց էր կազմակերպում հրապարակում, ռեժիմը փորձում էր կաշառել նրան, իսկ կաշառքներ են առաջարկվել նաև Բաղրամյան 26-ից»,- նշեց նա` հավելելով, որ, Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կատարվածը կապված է նրա քաղաքական գործունեության հետ:

Նա նաև նշեց, որ ազատամարտիկների հանդիպումը օլիգարխիայի հետ մոլորություն է: «Մենք հիշում ենք մարտի 1-ը, Բաղրամյան 26-ի դեպքերը. ովքե՞ր էին ձեռք բարձրացնում ժողովրդի վրա: Այսքանից հետ գնալ և այդ ուժի հետ նստել բանակցելու, սին հույսեր են, որ կարող են մոլորեցնել ժողովրդին»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: