Որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հայտարարել էր, որ Հայաստան է ներխուժել ուկրաինական հոսանք` Քրիստոնեական միջազգային ընտանիք անվամբ, որը քարոզում է մանկապղծություն և վերացնում ընտանիք գաղափարը: Այս հայտարարությունից հետո, ինչպես հավաստեց վարդապետը, ոմն Լևոն Բարդագչյան, լուրեր էր տարածել, թե իբր Կոմիտաս Վարդապետը պատճառէ հանդիսացել, որ իրեն մի քանի ավազակներ դանակով սպառնան, ծեծեն, ապա նույնը նաև իր քարտուղարուհու հետ է պատահել: «Գյուլնար տատի այս հեքիաթներով Բարդագչյանը սուտ լուրեր է տարածել, իբր մի անգամ էլ, երբ ինքն աշխատավայրում չի եղել հարձակվել են իր քարտուղարուհու վար, իսկ վերջինս էլ իր պայուսակի մի հարվածով կարողացել է ազատվել դրանցից: Սրան հաջորդում է Սևան Աղաջանյանի և Սևակ Հովհաննիսյանի դեմ կատարված ավազակային հարձակումները: Պետք է հասկանանք, որ երևույթն իրապես շատ վտանգավոր է: Սա հայ ժողովրդի վաղվա անվտանգության խնդիրն է»,- ասաց վարդապետը:
Լրագրողի այն հարցին, թե ինչ է կոնկրետ ասել վարդապետն իր ելույթում, վերջինս պատասխանեց. «Ի՞նչ պետք է ասեի երևույթի մասին, որը քարոզում է քեզ շնանալ մորդ հետ, հորը` դստեր, քրոջը եղբոր: Փաստը մնում է այն, որ ծեծել են 5 հոգով: Հայաստանում այսօր կա 200 տեսակի աղանդ` իր տարատեսակ ճյուղերով: Այս մեկը Հայաստան է ներթափանցել մի քանի տարի առաջ և ձևավորված կառույցներ ունի Երևանում և Արտաշատում, սակայն գրանցված չի: Հայաստան է մտնում կես մլրդ դոլար տարեկան, ինչով ֆինանսավորվում են տարաբնույթ աղանդավորական շարժումներ, իսկ եթե կատարվում է ֆինանսավորում, ուրեմն ետևում շահ կա: Սա թակարդ է մեր դեմ»,- պարզաբանեց վարդապետը: Նրա հավաստմամբ` սա զուտ քաղաքական խնդիր է, և չի բացառում, որ նպատակներից մեկն էլ իրեն լռեցնելն է: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կա մի կրոնական կառույց, որի անունը սակայն հրապարել չցանկացավ, որին ֆինանսավում են Թուրքիայից` տարեկան 15 մլն դոլարով: Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գնահատմամբ` այդ կերպ աղանդները մտնում են յուրաքանչյուրի հոգու տուն և թալանում են ներաշխարհը: «Այս հարցը պետք է քննարկվի նաև պետական մակարդակով: ՄԻՊ-ը միայն պաշտպանում է միասեռականների իրավունքները` մի կողմ դնելով ծերերի և միայնակ մայրերի պաշտպանությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերջերս կայացած համաժողովին այս հարցը չի արծարծվել պաշտոնապես, սակայն քննարկվել է, թե ինչ մարտահրավների առաջ է կանգնած այսօր եկեղեցին»,- ասաց վարդապետը: Անդրադառնալով Սփյուռքի հայությանը` վարդապետն ասաց. «Սփյուռքի հայը ամուր կառչած է իր եկեղեցուն, քանի որ գիտի, թե ինչ կկատարվի ազգության ու ինքնորոշման վիճակը եկեղեցուց հեռանալու դեպքում: Այս խնդիրը Հայաստանում է խորացել»,- ասաց վարդապետը` հավելելով, որ այս դեպքերը գրանցված են Ոստիկանությունում, և այնտեղ զբաղվում են այս հարցով ու ծեծողների որոնողական աշխատանքներով: