Վաշինգթոնը մտադիր չէ վերացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ, մինչ չստանա հստակ և հաստատված տվյալներ իր միջուկային ծրագրի մասին: Հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Հաշվի առնելով, որ իրանցիները ձեռնարկում են հստակ քայլեր, ես համոզված եմ, որ նրանք սպասում են ԱՄՆ-ից պատասխան ի դեմ այսօր գոյություն ունեցող պատժամիջոցների ռեժիմի կարգավորման»,- նշել է Քերին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ և ավելացրել, որ ԱՄՆ չի ծրագրում վերացնել պատժամիջոցները, մինչև պարզ չդառնա, որ ընթանում է ստուգելի, հաշվետու և թափանցիկ գործընթաց, որը թույլ կտա ԱՄՆ-ին հստակ իմանալ, թե ինչ է պատրաստվում անել Իրանը իր միջուկային ծրագրի հետ:

Այն մասին, որ ԱՄՆ չի քննարկում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը վերջինիս նոր նախագահի հայտարարությունից հետո, որի համաձայն պատրաստ է միջուկային խնդրի առումով բանակցությունների, լրգարողներին հայտնել էին դեռևս մեկ շաբաթ առաջ Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը և պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Նրա խոսքերով Թեհրանի դիրքորոշման թուլացում հնարավոր է դարձել պատժամիջոցների պատճառով, իսկ ԱՄՆ սպասում է այդ երկրի ղեկավարությունից ոչ թե հայտարարություններ, այլ հստակ քայլեր: