Երեւանի Էրեբունու փողոցի թիվ 28 շենքի դիմաց սեպտեմբերի 26-ին, ժամը 18.50-ին, իրար են բախվել «Ֆորդ» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: