«Սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը։ Հիշեցնենք, որ նա ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի կինն էր ու մեծ վարպետի՝ Մարտիրոս Սարյանի հարսը։ Ու մինչ վարչապետի որոշումով կառավարական հանձնաժողով է ստեղծվում Արաքս Սարյանի թաղման արարողակարգը կազմակերպելու համար, «ՉԻ» տեղեկություններով՝ հենց նույն կառավարությունը տնից զրկել է Սարյանների ընտանիքին։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերանորոգման պատճառաբանությամբ տնից հանել են Արաքսի Սարյանին՝ խոստանալով, որ վերանորոգումից հետո կվերադառնա, այնուհետև սեփական բնակարանի դռները ամուր փակել են նրա առաջ»։

«ՉԻ»–ն փորձեց ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն դա մեզ չհաջողվեց։ Մեզ խորհուրդ տվեցին հարցը գրավոր ձևակերպմամբ ուղարկել Մշակույթի նախարարություն, ինչը և արեցինք»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։