Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.42-ին, մարվել՝ 13.52-ին:
Ա. Գ.-ին պատկանող կրպակում այրվել են տնտեսական իրեր (12 քմ) և կրպակի ներքին երեսպատումը՝ մասամբ: