Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով, ձայների մեծ առավելությամբ հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը: Նրա օգտին քվեարկել է 20 744 ընտրող:

«Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանը ստացել է 3 555 քվե:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված նախնական տվյալների, ընտրատարածքի 50 370 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 25 349 -ը: 1 037 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Անճշտությունների գումարային չափը 6 է:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն և որոշում կընդունվի հոկտեմբերի 4-ին: