Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներման առաջարկ է ուղարկել Ազգային ժողով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածը սահմանում է հատուկ ընթացակարգ, ըստ որի նախագահի ներկայացնելուց 24 ժամ հետո համաներման առաջարկը պետք է ընդգրկվի ԱԺ-ի օրակարգում, ապա հետագա չորս օրերի ընթացքում այն քննարկվում է նիստի ժամանակ: Սակայն նախքան այդ` այս առաջարկը քննարկվելու է պետաիրավական հարցերի հանձնաժողովում, պատգամավորները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները:
«Թե ում է վերաբերում, կարծում եմ, այս պահին ես իրավասու չեմ ասելու: Դեռևս ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակված Արդարադատության նախարարը զեկուցմամբ հանդես չի եկել և չի ներկայացրել տեքստը, թե որ հոդվածներին և ինչ սկզբունքով ու ինչպես է վերաբերում: Ընդամենը կարող ենք ասել, որ այս համաներումը ավելի հումանիստական մոտեցում է իր մեջ պարունակում, քան նախորդ մյուս համաներումները»,- իր խոսքում շեցվ Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե այս համաներումը վերաբերելու է Տիգրան Առաքելյանին, Սահակյանը պատասխանեց. «Ես երբևէ չեմ հանդիպել մի տեղ, որ համաներումը հենց մի անձի համար արվի, համաներումը համընդհանուր է :Դա ձեր հետաքրքրությունների դաշտում է, մեզ համար համաներումը վերաբերում է բոլորին, մեր հետաքրքրությունների դաշտում են բոլորը, կոնկրետացնել Տիգրան Առաքելյանին, թե մեկ այլ դատապարտյալի, այս պահին պետք չէ»: