Ուկրաինայի հարավային Զապորոժիե քաղաքում գնացքը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա սեքսով զբաղվող զույգին: Այս մասին հայտնում է Belnovosti-ն` հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ օրը սեպտեմբերի 28-ին «Զապորոժիե-1» երկաթգծային կայարանում, որտեղ գնացքը չհասցնելով արգելակել վրաերթի է ենթարկել էքստրեմալ սեքսի սիրահարներին: Արդյունքում կինը, որը ըստ արտաքինի 30-40 տարեկան է, մահացել է տեղում, այժմ պարզվում է նրա ինքնությունը: Նրա ընկերը Խերսոն շրջանի 41 ամյա բնակիչը ծանր տուժել է: Նրա շոկի մեջ տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Ինչպես հայտնել են ուկրաինացի օպեր գործիչները, սիրահար զույգը վերադառնալիս են եղել տոնից, ճանապարհին «նրանք չեն կարողացել հաղթահարել իրենց բնական կիրքը և ցանկացել են էքստրիմ զգալ երկաթգծի վրա սեքսով զբաղվելիս»:

Կնոջ մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ երթևեկության անվտանգության կանոնների խախտման կետով: Այժմ բժիշկները պայքարում են տղամարդու կյանքը փրկելու համար:

Հետաքննության վարկածներից մեկի համաձայն էլ զույգը մտել է կանգնած գնացքի տակ` չսպասելով, որ նա այդքան շուտ կտեղաշարժվի: