Այս տարվա 3-րդ եռամսյակում Արմավիրում կարկուտի հեևանքները մեղմելու համար պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել էր 171 մլն 500 հազ. դրամ: Օգոստոսի 9-ի դրությամբ ծրագրում ընդգրկված 500 հող օգտագործողներից 478-ի հետ կնքվել է գյուղացիական տնտեսության վերականգնման պայմանագիր և ընդհանուր գումարը կազմել է 105 մլն 901 հազար 280 դրամ:

Այս աջակցության շնորհիվ գյուղացիները հնարավորություն են ստացել մի կողմից վերականգնել իրենց գյուղացիական տնտեսությունները, մյուս կողմից` ապահովվել է նրանց ժամանակավոր զբաղվածությունը:

Սակայն, ինչպես երևում է, այս ծրագրին հատկացված ոչ ամբողջ գումարն է օգտագործվել, այդ իսկ պատճառով Կառավարությունը մնացած գումարը կհատկացնի նմանատիպ նոր ծրագրի իրականացմանը:

Մասնավորապես, ծրագրով ֆինանսական միջոցներ կտրամադրվեն գյուղատնտեսական հողի uեփականատեր կամ վարձակալ հանդիսացող անձանց, իրենց գյուղացիական տնտեսությունների վերականգնման համար: Հարցը ներառված է Կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում: