Հայաստանի քրեակատարողական վարչությունը պնդում է, թե Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանին վտանգ չի սպառնում:

ՔԿՎ լրատվական վարչությունից փոխանցեցին, որ քիչ առաջ է բժիշկը նրա մոտից դուրս եկել եւ փոխանցել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Բժիշկը քիչ առաջ են նրա մոտից դուրս եկել: Լուրջ վտանգ չկա: Գտնվում է առանձին խցում բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ սոցիալ հոգեբանական աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ, սակայն նրան դեռ չի հաջողվել հակառակում համոզել»,- տեղեկացրեցին ՔԿՎ-ից:

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը մեղադրվում է ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մի ընտանիքի խոտի դեզն այրելու փորձի մեջ: Նրա հետ ձերբակալվել էին եւս 3 երիտասարդներ: