Վրացական հեռուստահաղորդման ուղիղ եթերի ժամանակ վիրավորել են Թինա Կանդելակիին:

Ինչպես հայտնում է Грузия Online-ը Հոկտեմբերի երկուսին Ռուսաստանցի լրագրողը մասնակցել է Էկի Խոպերիայի «Ազատ թեմա» հեռուստահաղորդմանը: Հեռուստակամուրջի ժամանակ հաղորդավարուհին խոստովանել է, որ չի սիրում Միխեիլ Սաակաշվիլուն և «մեծ սիրո» խոսքեր է արտահայտել Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Թինա Կանդելակին նաև ցանկություն է հայտնել օժանդակել Իվանիշվիլիին Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար:

«Ես պատրաստ եմ օգնել վրացական կառավարությանը որպես լրագրող, որպես հասարակական գործիչ ռուս-վրացական հարաբերությունները կարգավորելու համար: Ես կարող եմ ներգրավել այդ գործընթացի մեջ յուրաքանչյուր ձևով: Սաակաշվիլին իմ դուրը չեկավ դեռևս առաջին հանդիպման ժամանակ, իսկ Պուտինի կողմնակից ես եղել եմ և կլինեմ: Ես համաձայն եմ նրա քաղաքականության հետ, համաձայն եմ այն մտքի հետ, որ Ռուսաստանը շատ ուժեղ ղեկավար պետք է ունենա»:

Հեռուստաստուդիայում ներկա գտնվողները չեն ողջունել Կանդելակիի հայտարարությունը, իսկ որոշ մարդկանց մոտ այն զայրույթ է առաջացրել: Լրագրողներից մեկը անգամ Ռուսաստանցի հաղորդավարուհուն անվանել է «քաղաքական մարմնավաճառ»: