Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը Նյու Յորքի էլիտար շրջանում գնում է վեց հարկանի առանձնատուն ընդհանուր 75 մլն դոլար արժողությամբ:
Այժմ ձեռնարկատերին մնացել է հարթել առանձնատունը գնելու որոշ աննշան ձևակերպումներ: 

Աբրամովիչի կողմից գնած տունը, որը զբաղեցնում է 903 քառ մետր տարածք, կառուցվել է 1920 թվականին քրեական հեղինակություն Էդվարդ Բենվինդի համար: 2005 թվականին շենքը, որը այդ ժամանակ բաժանված էր երեք բնակարանի, գնել է Հովարդ Ռոնսոնը, ով ցանկացել է այն վերածել շքեղ առանձնատան, սակայն մահացել է 2007 թվականին: Անցյալ տարի Ռոնսոնի հարազատները վաճառքի են հանել շենքը 72 մլն դոլարով: 

Ինչպես գրում է New York Post պարբերականը 46 ամյա Աբրամովիչը և նրա 31 ամյա կինը` Դարյա Ժուկովան, ով միլիարդատերին այս տարի նվիրել է երկրորդ երեխան, վերջին տարվա ընթացքում Նյու Յորքում ակտիվ կերպով որոնում էին անշարժ գույք գնելու համար: