Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքի հարևանությամբ գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Գևորգ Բ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցին նմանվող 3,8 գ փաթեթավորված զանգված և մետաղյա կռփազենք:

Ըստ Գևորգ Բ.-ի հայտարարության` հայտնաբերված փաթեթն իրեն է տվել հայրը` 1970 թ. ծնված Արսեն Բ.-ն, իրեն անծանոթ մեկ այլ անձի փոխանցելու համար, իսկ կռփազենքը գտել է բակերից մեկում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին: