Հոկտեմբերի 9-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին մսի կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գործարանային փողոցում Տոյոտա մակնիշի 09 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով առաջացել է բռնկում:

Հրդեհը մարվել է ժամը 02.42-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ. Ղ.-ը տեղափոխվել է քաղաքի «Կենտրոնական» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: