Բժշկական փաստաթուղթերը, որոնք հաստատում են, որ հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն պլաստիկ վիրահատոթյունների է ենթարկվել աճուրդի են հանվելու հաջորդ ամիս: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը՝ հղում կատարելով Julien’s Auctions աճուրդի տան մամլո հաղորդագրությանը:
Ինչպես նշված է մամլո հաղորդագրության մեջ «պլաստիկ վիրահատության մասին լուրերը շարունակում են ապշեցնել ԶԼՄ-ներին և հասարկությանը»: Նվիրված երկրպագուները հրաժարվում են հավատալ, որ Մոնրոն ենթարկվել է նման վիրահատությունների՝ ընդգծելով, որ նրա «արտաքին գեղեցկությունը բացարձակ բնական է»:

Իր հերթին լրագրողները մինչև օրս վիճում են, թե ինչ վիրահատությունների է ենթարկվել հոլիվուդյան գեղեցկուհին: Աճուրդի հանված փաստաթղթերը կօգնեն բացահայտել այս հարցերի գաղտնիքը:

Փաստաթղթերում գտնվում է կինոաստղի հետ աշխատած բժիշկական արձանագրությունները և ռենտգենյան նկարները: Բժիշկների արձանագրություններից մեկի մեջ նշված է, որ դերասանուհու գլխավոր բողոքը կապված են եղել ծնոտի հետ: Ինչպես մամլո-հաղորդագրության մեջ այդ վիրաբուժությունը կատարվել է քթի պլաստիկ վիրահատության հետ միասին: Փաստաթուղթերից մեկը վկայում է 1957 թվականին դերասանուհուն արտարգանդային հղիությամբ: 

Աճուրդը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին Կալիֆորնիա նահանգի Բեվերլի-Հիլս քաղաքում: