Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի աղջիկը Կատերժինան տեղական մամուլի կողմից առաջացրած սկանդալի հերոսուհի է դարձել: Այս մասին հաղորդում է Итар-Тасс-ը: 

Այս տարվա հունվարին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Միլոշ Զեմանի կողմից հայտարարված «հանրապետության առաջին աղջիկը» 19 ամյա Կատերժինային չեխային ինտերնետ պորտալը մեղադրել է անցած տարվա աշնանը իր ընկերուհիների հետ գիշերային ակումբի երեկույթներին մեկին մասնակցելու մեջ, որտեղ պոռնոդերասանները ցույց են տվել մերկապար սեռական գործողության իմիտացիայով: Պորտալի տրամադրության տակ հայտնված նկարներում նախագահի աղջկան շատ նման երիտասարդ շիկահեր աղջիկը ծխախոտը ձեռքին շատ մոտ է գտնվում սեռական օրգիայի կիսամերկ մասնակիցներին, չնայած որ դրանց չի մասնակցում:

Ինտերնետ պորտալի տեղեկատվությունը ակնթարթորեն տարածվել է երկրի մամուլում: Անձամբ Կատերինան կտրուկ կերպով մերժում է իր մասնակցությունը նման միջոցառումներին: «Ես երբեք չեմ մասնակցել նման միջոցառումների, խոսքը գնում է կեղծումների մասին»,- հայտարարել է նա: