Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շորժա գյուղի տեղամասում:

Դեպքի վայր է մեկնել Ճամբարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.12-ին, մարվել՝ 17.18-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շորժայի տեղամասի 11 աշխատակից` տեղամասի պետի և 12 տեղի բնակիչ` Շորժայի գյուղապետի գլխավորությամբ: