Ամերիացի գիտնականները Սյուզան Բիլ Հյուլեթի գլխավորությամբ պարզել են, որ սթրեսը և դրան հաջորդած էմոցիոնալ լարումը փոխում են կնոջ բուրմունքը՝ այն դարձնելով վանող հակառակ սեռի ներկայացուցիչների համար:
Այսպիսի եզրակացության մասնագետները եկել են 44 կնոջ մասնակցությամբ մի շարք փորձարկումներից հետո: Կամավորներից վերցրել են մարզումների, բարձր ջերմությամբ և սթրեսի ժամանակ մարմնի հոտի նմուշներ:
Պարզվել է, որ սթրեսի մեջ գտնվող կանանց բուրմունքը կտրուկ կերպով տարբերվում է մյուսներից: Այն հատկապես եղել է տհաճ հակառակ սեռի ներկայացուցիչների համար: