Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ընտանեկան բռնության դեպքի առիթով հարուցված քրեական գործ:

Այս մասին  տեղեկանում ենք datalex դատական տեղեկատավական համակարգից:

Հ. Հովհաննիսյանը մեղադրվում է նրանում, որ 2013թ. հունիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինա 1-ին նրբանցքի 2-րդ հասցեի տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով նախկին կնոջ՝ Ա. Գրիգորյանի հետ՝ ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և չպարզված գործիքով այրել վերջինիս ձախ դաստակը՝ պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով: Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: