Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս բացահայտել է ծննդաբերությունից հետո իր նիհարելու գաղտնիքը, որոշել է ամբողջ աշխարհին ցուցադրել հավելյալ կիլոգրամների դեմ պայքարի իր արդյունքները: Քենյա Ուեսթի սիրելին Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է անկեղծ և բաց լուսանկար:
Լուսանկարում Քիմ Քարդաշյանը պատկերված է սպիտալ լողազգեստով, որը կարելի է ասել դժվարությամբ է կարողանում նրա շքեղ մարմինը: «Առանց ֆիլտրի»,- մեկնաբանել է լուսանկարը հեռուստաաստղը՝ ընդգծելով, որ լուսանկարը չի ենթարկվել ինչ-որ ֆոտոշոփի:
Հիշեցնենք, որ Twitter-ի իր էջում Քարդաշյանը, պատասխանելով երկրպագուներից մեկի հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել այդպես արագ նիհարել, գրել էր.«Իրականում ես սնվում եմ Աթկինսի դիետայով, և դա ինձ դուր է գալիս»: