ՆԱՏՕ-ն չի համագործակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, Հյուսիս-Ատլանտյան դաշինքի համար կարևոր է համագործակցությունը այս կազմակերպության առանձին պետությունների հետ: Այս մասին Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆող Ռասմուսենը: Հաղորդում է Риа Новости գործակալությունը: 

«Մեզ բոլորովին բավարարում է փոխհարաբերությունները երկկողմանի կոնտեքստում՝ ՆԱՏՕ և ՀԱՊԿ անդամ պետություններ: Մենք չեն գտնում, որ պետք է ստեղծել համագործակցության ինչ-որ նոր համակարգեր»,- նշել է Ռասումսենը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստերի նախօրեին:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է թղթաբանությունից ավելի հստակ քայլերի անցնելու դիրքորոշմանը: