Տարածաշրջանային առումով Հայաստանը բարենպաստ դիրքերում է գտնվում: Եթե նայենք Հայաստանի հարևաններին, ապա կտեսնենք, որ Հայաստանն առավել կայուն է, սակայն սա կորստի վտանգի տակ է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

<Վրաստանի ներկայիս վարչապետն ու հաջորդ նախագահը պետք է ընդունեն, որ Հայաստանի կարիքն այժմ ավելի շատ ունեն, քան նախկինում>, - նշեց նա:
Նրա խոսքերով, Հայաստանը ետ քայլ կատարեց և միացավ այնպիսի երկրների, որոնք չեն ցանկանում միանալ եվրոպական միությանը: Նրա խոսքերով, հաջորդ հետաքրքիր բանը սուլթան Ալիևի երդմնակալությունն է:

Նրա խոսքերով, Ուկրաինան կստորագրի ասոցացման համաձայնագիրը և դրա պատճառն այն է, որ այնտեղի օլիգարխները կողմ են դրան: <Մեր օլիգարխները, որոնք տգետ են և մուլտիպլիկացիոն հերոսներ, նախընտրում են Մաքսային միությունը>, -նշեց նա, հավելելով, որ Ուկրաինայի ռամզավարությունը շատ ավելի լավն է:
< Եթե Հայաստանն ավելի խելացի լիներ, կփորձեր այդ օրը բանակցեր և դիտորդի կարգավիճակ ստանար և այդ դեպքում չէր փակվի դռները դեպի Եվրոպական միություն>, - եզրափակեց նա: