Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը երեկ Մոսկվայում Նամյոտկինի փողոցում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 39 ամյա «օրենքով գող» Գելա Կարդավային: Նա բռնվել է ռուսական քաղաքացիությունը կեղծելու վրա:
Գելան, ով իր 17 ամյա «օրենքով գողի» կարիերայի ընթացքում երբեք չի դատապարտվել, կրկին հաջողվել է խույս տալ բանտ նստելուց: Ձերբակալվածին սպառնում է Ռուսաստանից արտաքսումը երեք տարի երկիր մուտք գործելու արգելքով: Սակայն այն նույնպես շատ կկապի Կարդավայի ձեռքերը՝ հաշվի առնելով, որ նման քաղաքականություն վարվում է իր ամբողջ միջավայրի նկատմամբ, առաջին հերթին կրտսեր եղբոր Գիզոյի և աներոջ Մերաբ Մզարելուայի նկատմամբ:
Առանց չափազանցման կարելի է ասել, որ վերջին տարիների ընթացքում Գելա Կարդավան իշխում է Դեդ Հասանի կլանում: Գելայի ժամանակ մոտ երեք տասնյակ մարդ է «թագադրել» որպես օրենքով գող, որոնք օգնում են պահպանել նրան իր դիրքերը:
Այսպիսով երկիր մուտք գործելու արգելքով Գելան ավելի խոցելի է դառնում վրացիների համար, որոնք վաղ թե ուշ կարող են վերջակետ դնել նրա հարցում: Ակներև է, որ Գելայի համար ամենաանբարենպատս պայմաններում, կսկսեն թագազրկվել նրա կողմից թագադրված օրենքով գողերը: