Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում կան ցեղեր, որոնք ամեն ամիս յուրօրինակ խաղարկություն են կազմակերպում, որին մասնակցում են բոլոր սեռահասուն տղամարդիկ: Խաղարկության ընթացքում որոշվում է, թե ում հետ են նրանք անցկացնելու գիշերը: Խաղարկությանը մասնակցում են իգական սեռի բոլոր ներկայացուցիչները` նորածին աղջիկներից մինչև 90-ամյա տատիկներ: Տղամարդը կարող է հրաժարվել մասնակցությունից, իսկ ահա կինը` ոչ:

Քենիայում հարսնացուի կուսությունը գնահատվում է նույն կերպ, ինչպես Հայաստանում: Եթե աղջիկը զրկվի կուսությունից մինչև ամուսնությունը, ապա դժվար երբևէ ամուսնանա: Ուստի այդ պատճառով հարսանիքի նախօրեին հարսի կուսությունը կարող է ստուգել յուրաքանչյուր ցանկացող:

Կենտրոնական Աֆրիկայի և Ինդոնեզիայի որոշ ցեղերում ընդունված է հարսնացուին ժամանակավոր օգտագործման տալ ապագա ամուսնու լավագույն ընկերներին, և եթե ընկերները նրան չհավանեն, ապա ամուսնությունը չեղյալ է համարվում:

Թանզանիայում կանայք գողանում են սիրեցյալի կոշիկն ու թոխրը. այս իրերը համարվում են ամենաթանկը, առանց որոնց իրեն հարգող տղամարդը չի կարող ապրել: Եթե տղամարդը ցանկանում է վերադարձնել իրերը, ապա պետք է ամուսնանա կնոջ հետ:

Աֆրիկայում նույնպես գոյություն ունի հարսնացուին «գնելու» սովորություն, բայց Աֆրիկայում փեսացուն պետք է բավարարի աղջկա մորը: Եթե նա չի հաջողացնում դա անել, ապա զրկվում է իր հարսնացուից:

Աֆրիկայի որոշ ցեղերում համարվում է, որ տղամարդը չպետք է տառապի` կույս աղջկա հետ սիրով զբաղվելիս: Աղջիկներին նախընտրում են ուղարկել ջունգլիներ, որպեսզի տհաճ գործողությունն իր վրա վերցնի... գորիլայի արուն: Համարվում է, որ եթե աղջիկը չի կարողացել գրգռել խեղճ կենդանուն, ապա երբեք չի կարող լավ կին լինել: Ի դեպ շատերը կմտածեն, որ գորիլայի սեռական անդամը հսկայական չափի է հասնում, բայց այն իրականում 3.5 սմ է գրգռված վիճակում:

Աֆրիկյան բոլոր ընտանիքները բազմազավակ են. դժվար է գտնել մի ընտանիք, որտեղ 6-ից պակաս երեխա կա: Դա բացատրվում է ոչ թե երեխաների հանդեպ սիրով կամ պաշտպանության միջոցների բացակայությամբ. ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Յուրաքանչյուր երեխայի պարտքն է խնամել ծնողին: Որքան շատ երեխա ունի մարդը, այնքան լավ ու ապահովված ծերություն է ունենում:

Աֆրիկյան տարբեր ցեղերում կան հատուկ մարդիկ, ում պարտքն է զբաղվել ցեղի բազմացմամբ: Դա բացատրվում է նրանով, որ հակասանիտարիան, սովը, հիվանդությունները բազմաթիվ տղամարդկանց անպտուղ են դարձնում:

Բոլոր կանանց դուր են գալիս հաճոյախոսություններ, բայց դրանք կարծես թե ամենից շատ արժևորվում են Տոգոյում. այստեղ կնոջը հաճոյախություն արած տղամարդը պարտավոր է ամուսնանալ նրա հետ:

Սուլթանների հարեմների մասին շատերն են լսել, իսկ ահա աֆրիկյան Մալայա երկրում կանայք պահում են տղամարդկանց հարեմներ:

 

BornToDie