Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հինգշաբթի օրը ներկայացրել է Ելիզավետա II-ի պատմական լուսանկարներից մեկը՝ երեք ապագա միապետների՝ որդու, թոռան և ծոռան հետ:
Լուսանկարը կատարվել էր նախօրեին արքայազն Ուելսի նստավայրում՝ Քլարենս-Հաուսում, որտեղ արքայազն Չարլսը պատրաստել էր ոչ մեծ խնջույք՝ նվիրված թոռան մկրտության հետ:
Լուսանկարում թագուհին՝ կապույտ հագուստով և համապատասխան երանգի գլխարկով, նստած է բազկաթոռի վրա, իսկ նրա հետևում կանգնած են Չարլսը և Ուիլյմասը՝ երեխան ձեռքին:
Թագուհու լուսանկարը՝ 64 ամյա Չարլսի, 31 ամյա արքայազն Ուիլյամսի և երեքամսեկան արքայազն Ջորջի հետ հիշեցնում է 1894 թվականի ճանաչված լուսանկարը, որի վրա տպավորվել են թագուհի Վիկտորիան, նրա որդին՝ ապագա թագավոր Էդուարդ VII-ը, նրա թոռը՝ ապագա թագավոր Գևորգ V-ը, և ծոռը ապագա Էդուարդ VIII-ը:

Բացի վերոնշյալ լուսանկարից մամլո ծառայությունը ներկայացրել է նաև այլ լուսանկարներ: Դրանցից մեկում պատկերված են ժպտացող Ուիլյամը և նրա կինը Քեյթը Ջորջի հետ ձեռքերին: 

Մյուս լուսանկարում Քեյթը երեխայի հետ սփռոցի վրա նստած, նրանց աջ կողմում թագուհին է, իսկ ձախ կողմում արքայազն Ուիլյամը, իսկ նրանց հետևում կանգնած են թագուհու ամուսին Ֆիլիպ Էդինբուրգցին, արքայազն Չարլզը, նրա կին Քորնուոլի դքսուհի Քամիլան, Ուիլյամի կրտսեր եղբայր Հարին, Քեյթի կրտսեր քույրը և եղբայրը՝ Պիպա և Ջեյմս Միդլթոնները և Քեյթի ծնողներ Մայքլ և Քերոլ Միդլթոնները: