Քյոլնի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձեռքերի լվանալը բարձրացնում է ինքնավստահությունը դժվար առաջադրանքներ կատարելու ժամանակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Psychological and Personality Science ամսագրում: Աշխատանքի համառոտ նկարագիրը ներկայացնում է համալսարանի կայքը:
Հետազոտությանը մասնակցել է 98 մարդ, որոնց գիտնականները բաժանել են երեք խմբի: Առաջին երկու խմբին տվել են հատուկ ընտրված առաջադրանք, որը իվիճակի չէր կատարել խմբի անդամներից որևէ մեկը: Դրանից հետո գնահատվել է կամավորների տրամադրությունը և տրվել է երկրորդ(ավելի հեշտ) առաջադրանք: Ընդ որում երկու խմբից մեկի անդամները գիտնականների խնդրանքով առաջին առաջադրանքից հետո լվացել են ձեռքերը: Երրորդ խումբը զբաղվել է միայն երկրորդ առաջադրանքով:
Հոգեբանները բացահայտել են, որ ձեռքերը լվացած կամավորները հարաբերական տապալումից հետո ավելի լավատեսորեն են գնահատել իրենց հնարավորությունները երկրորդ առաջադրանքի ժամանակ: Այնուամենայնիվ ավելի վատ են կատարել առաջադրանքը, քան «ձեռքները չլվացածները»:
Երրորդ խմբի կատարման մակարդակը, որոնք ամենևին դժվարությունների չեն հանդիպել, հավասար է եղել «վատատեսների» մակարդակին: Այսպիսով հոգեբանների կարծիքով ձեռքերի լվանալը օգնում է վերացնել վատ հիշողությունները, սակայն միաժամանակ ցածրացնում է ավելի մեծ ուժեր ներդնելու մոտիվացիան: