«Մենք կանգնում ենք հոկտեմբերի 10-ին ընտրությունների կապակցությամբ կատարած հայտարարության համար, սակայն միաժամանակ այս հայտարարությունը կասկածի տակ չի դնում ընտրությունների արդյունքները: Իլհամ Ալիևը իրականացրել է երդումնակալությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության մի շարք հարցերով: Այստեղ խոսքը գնում է ժողովրդավարության, Լեռնային Ղրաբաղի հակամարտության, գեոքաղաքական հարցերի, ահաբեկչության դեմ պայքարի, էներգիայի և տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին»,- այս մասին APA TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի հետ:
Խոսալով շփման գոծում հրաձգության պատճառով՝ ԵԱՀԿ մոնիթորինգի տապալման մասին դիվանագետը նշել է, որ որպես ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ այս հարցը պետք է մեկնաբանի ոչ թե ինքը, այլ ԵԱՀԿ: «Սակայն ցանկանում եմ ասել, որ շատ կարևոր է,որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը խուսափեն քայլերից, որոնք կարող են բերել շփման գծում լարվածության ուժեղացման: Մենք հուսով ենք, որ տարվա սկզբում Հայաստանում և վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կհայտնվեն նոր հնարավորություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների համար: Մենք մեծ հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա վերջին: Ես համոզված եմ, որ Մինսկի խմբի համանախագհների՝ տարածաշրջան այցելության ժամանակ օրակարգի հիմնական մասը կլինի նախագահների հանդիպման կազմակերպումը»,- նշել է Մորնինգսթարը: