Սկանդալային Լեդի Գագան կիրակի օրը երեկոյան բրիտանական The X Factor համերգի ժամանակ ներկայացրել է իր նոր ալբոմից նոր երկու երգ: Երգչուհին այժմ պատրաստվում է իր նոր թվով երրորդ ARTPOP ձայներիզի թողարկմանը և կիրակի օրը Ուեմբլիում Ֆաունթեյն համերգասրահում հայտնվելը նրա գովազդային արշավին վերջին քայլերից մեկն էր: Համերգի ժամանակ Լեդի Գագան եղել է խարտյաշ կեղծամով և բաց գույն կանացի ներքնաշորերով: Սկզբում նա ներկայացրել է Venus երգի կիթառի ակորդների ներքո: Այնուհետև պարողների ուղեկցությամբ ներկայացրել է իր երկրորդ ալբոմից «Do What U Want» երգը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: