Իտալիայում ձերբակալվել են այսպես կոչված «ռուսական մաֆիայի» մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում «օրենքով գողեր» Գեորգի Գուրչիանին, Իրակլի Պիպիյան և Ռոին Ուգլավան:
Նրանք մեղադրվում են Բելգիայում մեկ այլ «օրենքով գող» Դավիթ Օզմանովի մահափորձի մեջ: Եվրոպացի ոստիկանների տարբերակով տվյալ հանցագործությունը ազդեցիկ մաֆիոզների Տարիել Օնիանիի և Ասլան Ուսոյանի կլանների միջև կրիմինալ պատերազմի շարունակությունն է դարձել, որը բերեց վերջինի սպանությանը: Այսպես ձերբակալված մաֆիոզները մասնակցություն են ունեցել Հռոմում կայացած «օրենքով գողերի» հանդիպմանը, որտեղ էլ ընդունվել է Ուսոյանի «մահվան դատավճիռը»:
Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների մոտ կանգնած Преступная Россия-ի աղբյուրը հոկտեմբերի 28-ին իտալացի գործընկերները իրազեկել են ՌԴ ՆԳՆ-ին այն մասին, որ Հռոմի արվարձանում ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից երեքը «օրենքով գողեր» Գեորգի Գուրչինաին(Գիա Սվան), Իրակլի Պիպիյան(Իկա Սուխումցին), Ռոին Ուգլավան(Մատևիչ): Իտալացի ոստիկանները օպերացիան իրականացրել են անցած շաբաթվա վերջում` գործելով բելգիացի ոստիկանների դիմումով: Վերջիններս բոլոր յոթ ձերբակալվածին մեղադրում են 2011 թվականին «օրենքով գող» Դավիթ Օզմանովի(Դաթո Կրասնոդարցու) և նրա մերձավորներից «հեղինակություն» Ռոման Մանուկյանի վրա հարձակման մեջ:
Եվրոպոլի տվյալներով 2011 թվականի օգոստոսին Տարիել Օնիանիի(Տարոյի) կլանը հավաքվել է Հռոմում: Այդ ժամանակ Տարոն նստած է եղել ռուսական բանտում և միջոցառումը անցկացրել է նրա ամենամոտ օգնական Մերաբ Ջանգվելաձեն(Մերաբ Սուխումցին): Հանդիպման ժամանակ գանգսթերները քննարկել են Ասլան Ուսոյանի(Դեդ Հասանի) կլանի հետ կոնֆլիկտը: Մաֆիոզները բացահայտել են, որ այդ ժամանակ Բելգիայում են գտնվում Դեդ Հասանի կլանի երկու նշանավոր դեմքեր Դավիդ Օզմանովը և Ռոման Մանուկյանը: Հենց հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել ազատվել նրանցից: Անմիջապես հանդիպումից հետո դրան մասնակից 15 անդամ գնել են տոմսեր և ուղևորվել Բելգիա: Դաթո Կրասնոդարցուն և նրա ընկերոջը գտել են բարերից մեկում և հարձակվել նրանց վրա: Օզմանովը և Մանուկյանը ստացել են բազմաթիվ դանակի հարվածներ, սակայն կենդանի են մնացել:
Միայն 2013 թվականի հոկտեմբերին հաստատվել է բոլոր հարձակվողների անունները, ինչից հետո Բելգիան ուղարկել է վերջիններիս ձերբակալելու հարցում Իտալիա:
Օզմանովի նկատմամբ երկու մաֆիոզային կլանի միջև առաջացած պատերազմի շարունակությունն է: Դեռևս 2006 թվականին կոնկլիկտ էր առաջացել երկու «օրենքով գող» Տարիել Օնիանիի և Լաշա Շուշանաշվիլիի(Լաշա Ռուստավսկի): Նրանք չկարողացան խաղաղ համաձայնության գալ, թե ով պետք է ժամանակավոր ղեկավարի մեկ այլ օրենքով գող Շաքրո կրտսերի հսկայական բիզնես կայսրությունը, ով 2005 թվականին ձերբակալվել էր Իսպանիայում: Կողմերը չէին կարող ընդունել, որ վեճը առաջացել է ֆինանսական հողի վրա, այդ պատճառով սկսեցին միմյանց մեղադրել գողական էթիկայի խախտումի մեջ: Գործը ավարտվեց նրանով, որ սկսեցին իրար մեղադրել իրավապահ մարմինների հետ համագործակցելու մեջ և այլն, ինչից հետո կողմերին հաշտեցնել այլևս անհնարին էր:
Արդյունքում «օրենքով գողերի» նշանակալի հատվածը բաժանվեց երկու թևի` Տարոյի և Լաշայի կողմնակիցների: Վերջիններիս թվում էր նաև Դեդ Հասանը, ում հետ պայքարի մեջ մտավ Օնիանին:
2008 թվականի ամռանը փորձել իր բոլոր կողմնակիցների հավաք անցկացնել, սակայն այն տապալվեց, իսկ վերջիններիս մասնակիցները ձերբակալվեցին իրավապահ մարմինների կողմից: Լաշայի և Դեդ Հասանի կլանը միջոցառման բոլոր ներկաներին համարեցին թշնամի և սկսեցին նրանց նկատմամբ իսկական որս:
2009 թվականին նրանց հայտնի դարձավ, որ Հոլանդիայում են գտնվում Տարոյի հավաքի երկու մասնակից` Գեորգի Գուրչիանին և Իրակլի Պիպիյան: Իսպանիայից այդ երկիր մեկնեցին գանգսթերների մի խումբ, այդ թվում Լաշայի եղբայր Կախաբեր Շուշանաշվիլին, Զվիադ Դարսաձեն և որոշ տվյալներով Դավիդ Օզմանովը: Մաֆիոզները ծեծեցին Գիա Սվանին և Իկա Սուխումցուն և հայտարարեցին, որ նրանք այլևս «օրենքով գողեր չեն»:
Գիրչիանի և Պիպիայի մոտ վրեժ լուծելու հնարավորություն առաջացավ 2011 թվականին, երբ Օզմանովը մեկնեց Բելգիա:
Ինչպես գտնում են իտալացիւ ոստիկանները հենց այս կրիմինալ պատերազմն էլ դարձավ Դեդ Հասանի սպանության դրդապատճառ:
Համաձայն իտալացի ոստիակնների 2012 սեպտեմբերի 18-ին Մերաբ Ջանգվելաձեն հերթական անգամ հավաքեց իր մերձակա կողմնակիցներին Հռոմում: Միջոցառման մասնակիցների մեջ էին նաև Պիպիան, Գուրչիանին և Ուգլավան: «Օրենքով գողերը» առաջին հերթին քննարկեցին իրենց երկարատև կոնֆլիկտը Դեդ Հասանի կլանի հետ: Հենց այդ ժամանակ էլ իտալական ոստիկանության տեղի ունեցավ Տարոյի և Մերաբի միջև հեռախոսային զրույցը: Ջանգվելաձեն հայտնեց Տարոյին, որ «օրենքով գողերը» մտածում են ինչպես հարվածել Դեդ Հասանին, ինչին Տարոն պատասխանել է.« Վերացրեք նրան և բոլոր հարցերը կվերանան»: Իտալիայում համարում են, որ հենց այդ ժամանակ էլ ընդունվել է Դեդ Հասանի մահվան դատավճիռը: 2013 թվականի հունվարին Ասլան Ուսոյանը սպանվեց դիպուկահարի կրակոցից՝ Մոսկվայում: