Ինչքան էլ տարօրինակ հնչի, պլանավորված սիրով զբաղվելն այն արդյունավետ միջոցներից է, որը կօգնի կրկին աշխուժացնել ամուսնական հանգչող ինտիմ կյանքը:

 Սեքսով զբաղվելու գրաֆիկ սահմանելը, մասնագետների կարծիքով, նույնն է, ինչ ռեստորանում սնունդ պատվիրելը՝ հետագայում այն վայելելու նպատակով: Բնականաբար, այն իրավիճակը բարելավելու միակ միջոցը չէ:

Գրաֆիկից բացի, անհրաժեշտ է բացահայտ քննարկել ցավոտ խնդիրները և իրական նպատակներ դնել, որոնք հնարավոր կլինի միասին իրականացնել: Հարկավոր է փոխզիջումների գնալ: Սակայն հարկավոր չէ կարծել, թե ինտիմ խնդիրները միանգամից կանհետանան: Այս հարցը երկարատև, համբերատար աշխատանք է պահանջում:

Եվ վերջապես, շատ կարևոր է առաջին քայլն անելու ունակությունը: Չի կարելի սպասել, թե երբ զուգընկերը կանի առաջին քայլը: Սեռական կյանքը բարելավելու պայքարում բոլոր միջոցներն էլ լավ են, քանի որ դրական արդյունքները բարելավում են մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակը և զգալիորեն երկարացնում են կյանքի տևողությունը:

doctors.am