Որոշակի գույնի ներքնազգեստ կրելու կնոջ հակումը խոսում է նրա սեքսուալ նախասիրությունների մասին:Եվ այսպես…

 

Նրանք, ովքեր սիրում են կրել սև գույնի ներքնազգեստ, պրակտիկ կանայք են, հասկանում են, որ սև ներքնազգեստն ունիվերսալ է ու հարմար է ամեն տեսակի զգեստի կամ ջինսերի հետ: Նման կանայք սեքսի մեջ նախընտրում են բազմազանություն:

Սպիտակը դասական է: Սպիտակ կրում են ինքնավստահ կանայք, որոնք չեն կենտրոնանում ներքնազգեստի վրա և գիտեն, որ դրանով չեն գրավում տղամարդկանց:

Կարմիրը թերևս ամենախոսունն է: Այստեղ և կիրք կա, և էներգիա: Այս կինը լուրջ է և սովորական սիրախաղով նրանից չես ազատվի: Նա ցանկանում է սրտեր կոտրել, ընտանիքներ կործանել, այրել դավաճաններին:

Կանայք հազվադեպ են ընտրում կապույտ գույնը: Հաճախ դրանք ստեղծագործ կանայք են: Նրանք միշտ չէ, որ սեքսով են զբաղվում ցանկությունից դրդված կամ էլ հաճույքի համար: Նրանք պասիվ են և ամբողջովին ապավինում են զուգընկերոջ նախաձեռնության վրա:

Դեղին գույնը նախընտրում են կանայք, ովքեր պատրաստ են ամբողջությամբ տրվել զուգընկերոջը: Նրանք շուտ են սիրահարվում, ուրախ են ու թեթևամիտ: Նման կինը կդավաճանի՝ առանց առանձնապես մտածելու և խղճի խայթ զգալու:

Վարդագույնը հիմնականում նախընտրում են շիկահերները: Նրանք մտածում են, որ վարդագույնն իրենց շատ է սազում: Նրանք մի-փոքր ցանկանում են Բարբի տիկնիկ լինել, որպեսզի իրենց սիրեն ու փայփայեն:

Կանաչն ընտրում են այնպիսի կանայք, որոնք հազվադեպ են սիրահարվում: Նրանք կարող են անսահման գրգռել զուգընկերոջը, ապա համբուրել այտն ու գնալ, այսինքն լքել ամենակարևոր պահին: Նրանք սիրում եմ սեքսը, բայց թքած ունեն նրանց վրա, ում հետ սեքսով են զբաղվում:

Նարնջագույն կամ բաց կանաչ գույն նախընտրող կինը հոգով երիտասարդ է: Նա սիրում է էքսպերիմենտներ: Նա շատ հետաքրքրասեր և անընդհատ հարցեր է տալիս իր տղամարդուն:

Շագանակագույնը խոսում է նրա մասին, որ կինը սեքսը դիտում է որպես ֆիզիկական գործ: Նա շատ բանից է վախենում, գուցե շատ անգամ խաբվել է, ուստի վախենում է նվիրվել ու քնքշություն տալ: Նա ամաչում է համբուրել ու գրկել իր զուգընկերոջը և հաճախ սեքսով է զբաղվում առանց որևէ հաճույքի: