Հնդկաստանի Բանգալոր քաղաքից Հեյդարաբադ ուղևորվող ավտոբուսի հրդեհի պատճառով առնվազն 40 մարդ է մահացել:Այս մասին հաղորդում է NDTV-ին: 

Վարորդը, նրա օգնականը և հինգ ուղևոր կարողացել խուսափել պատահարից, որը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Հեյդարաբադից 150 կմ հեռավորության վրա:
Վարորդը պատմել է ոստիկանությանը, որ նա փորձել է խուսափել մեկ այլ ավտոմեքենայի հետ բախումից, երբ բախվել է բենզին տեղափոխող բեռնատարի հետ: Ավտոմեքենաների բախումից հետ բեռանտարը պայթել է և հրդեհ է բռնկվել:
Ավտոբուսը պատկանել է Ջաբբար Թրավելսին, որը ճանաչված տուրիստական գործակալություն է:
Կազմակերպության տնօրենը նշել է, որ ավտոբուսում եղել է 45 ուղևոր: