Սոցիալական կայքերը հարուստ հիմք են տալիս մարդկանց անհատական կյանքը վերլուծելու համար: Պարզվում է, որ ալգորիթմների միջոցով հնարավոր է պարզել, թե Facebook-յան որ ընկերների մեջ կա սիրային կապ, եթե անգամ նրանք այդ մասին չեն հայտարարում: Ավելին կարելի է իմանալ, թե ինչքան է մեծ հնարավորությունը այդ հարաբերությունների տապալման:

Այսպիսի եզրակացության եկել է ԱՄՆ Քորնելի համալսարանի գիտնական Ջոն Քլեյնբերգը, ով աշխատում է համատեղ Facebook-ի ինժիներ Լարս Բաքստերի հետ: Նրանք հետազոտել են Facebook-ի պատահաբար ընտրված 20 տարեկանից ծեր 1.3 մլն օգտատերի տվյալներ, որոնք իրենց անձնական էջում լրացրել են հարաբերությունների կարգավիճակը և ունեն 50-200 ընկեր:

Օգտատերերի հարաբերությունների մակարդակը արտահայտվել է դիսպերսիայի միջոցով, որը հիմնվել է սիրային կապերի մեջ գտնվող մարդկանց ընդհանուր ընկերների քանակի հիման վրա: Ինչքան ընդհանուր ընկերների թիվը եղել է քիչ, այնքան բարձր է եղել դիսպերսիայի մակարդակը:
Մշակված ալգորիթմը կարողանում է ճշգրտորեն կանխագուշակել, թե ընկերներից, որ մեկն է սիրային կապի մեջ 60% դեպքերում: Դա իսկապես բարձր ցուցանիշ է, եթե հաշվի առնել, որ հետազոտությունը ենթարկվել են 50 օգտատերից ավել ընկեր ունեցող էջերը: Գիտնականները պարզել են, որ ցածր դիսպերսիայով բնութագրվող հարաբերությունները մեծ հավանականություն ունեն փչանալու: Դրա հավանականությունը 50%-ից ավելի բարձր է համեմատած զույգերի հետ, որոնք ունեն դիսպերսիայի մեծ մակարդակ: