Սիլվիո Բերլուսկոնին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի հետ մասնավոր եկեղեցում: Այս մասին հայտնել է ամուսնական զույգի ընկերներից մեկը:
Նշվում է, որ Իտալիայի նախկին 77 ամյա վարչապետը ամուսնացել է նախկին հեռուստաշոուի աստղ 28 տարեկան Ֆրանչեսկա Պասկալեի հետ Միլանի մոտ գտնվող իր առանձնատան տարածքում գտնվող եկեղեցում երեք շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 
Բերլուսկոնին հանդիպել է Պասկալեին, երբ վերջինս երիտասարդ ակտիվիստ էր իր «Առաջ Իտալիա» կուսակցությունում:
Ընտանիքի ընկերներից մեկը Մարթել Փոլանկոն նշել է, որ հրավիրված է եղել գաղտնի ամուսնական արարողության:
Իտալական Radio2 ռադիոյի այն հարցին, թե երբ են պատրաստվում ամուսնանալ զույգը, դոմինիկցի մոդել և երգչուհին բացահայտել է, որ «Նրանք արդեն ամուսնացել են»:
Փոլանկոն նշել է, որ դա քաղաքացիական ամուսնություն չի եղել, սակայն Սիլվիոն եկեղեցի ունի իր առանձնատանը, որտեղ էլ տեղի է ունեցել ամուսնությունը:
Նա հայտնել է, որ չնայած հրավերքին նա չի կարողացել ներկա գտնվել ամուսնությանը, սակայն ուղարկել է շնորհավորանքներ: Նրանք ամուսնացել են երկու կամ երեք շաբաթ առաջ հեկտեմբերի 8-ին կամ 9-ին: