Ռուսաստանցի օլիգարխ և Լոնդոնի «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հայտնվել է ֆուտբոլային էրոտիկ օրացույցի էջերի վրա:
Օրացույցի հեղինակը բրիտանացի նկարիչ Ջեյսոն Հասբանդն է: Նման «սեքսուալ օրացույց» ծաղրանկարիչը բաց է թողնում արդեն ոչ առաջին անգամ: Անցյալ տարվա օրացույցի հերոսներ են դարձել ֆուտբոլային մարզիչները, այդ թվում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբեո Կապելլոն:
Այս անգամ Հասբանդը որոշել է ընդարձակել իր հերոսների ցանկը: Օրացույցում բացի մարզիչները հայտնվել են ֆուտբոլային չինովնիկներ և հանրահայտ ֆուտբոլիստներ: Այսպես Աբրամովիչը այնտեղ են հայտնվել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, «Մաչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես նաև լեգենդար Դիեգո Մարադոնան:
Օրացույցի տեսանյութը արդեն հայտնվել է համացանցում: Այս մասին գրում է «Советский спорт»-ը:
Օրացույցը կարելի է ձեռք բերել 10 ֆունտով: Վաճառքից ստացված մի հատվածը Հասբանդը ուղղելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժելու հիմնադրամին: