Նոյեմբերի 6-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ - Խանջյան փողոցների խաչմերուկում` ստորգետնյա ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1991 թ. ծնված Մ. Մ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել՝ 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է «Հոնդա» մակնիշի 91 ՍՍ 091 պետհամարանիշով ավտոմեքենան: