Միխեիլ Սաակաշվիլին երեկ իր Ֆեյսբուքյան էջում երկու լուսանկար է ավելացրել: Առաջինում նա լուսանկարված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկնաբանված է «2007 թվական. մեկը պատրաստվում է տրորել մյուսի ոտքը: 

Իսկ երկրորդ նկարում Վրաստանի գործող նախագահը լուսանկարված է ԱՊՀ նախագահների հետ և մեկնաբանված է «2005 թվական. հետխորհրդային պետությունների ղեկավարներին ուղղություն է ցուցադրվում»: Ընդ որում այս լուսանկարում ներկա է նաև ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: