Նյու Յորքի նոր քաղաքապետ է դարձել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ 52 ամյա փաստաբան Բիլլ դե Բլազիոն: Նա դառնալու է առաջին դեմոկրատ քաղաքապետը սկսած 1989 թվականից և երորդը Նյու Յորքի ամբողջ պատմության ընթացքում: Նախնական տվյալներով Բլազիոն իր մրցակից հանրապետական Ջո Լոթայից առաջ է անցել 40%-ով:
Քաղաքական գործչին հաջողվել է գրավել ընտրողների համակրանքը սոցիալական անհավասարությունը հաղթահարելու և ոստիկանական բարձիթողության դեմ պայքարի կարգախոսներով:
Բոլոր ամերիկյան լրատվամիջոցները վերջինիս հաղթանակը համարում են շշմեցուցիչ: Նախնական տվյալներով դե Բլազիլիոի օգտին իրենց ձայն են տվել ընտրողնեերի 73%-ը, իսկ նրա մրցակից Ջոզեֆ Լոթայի օգտին քվեարկել են ընդամենը 24%-ը:
Հանրապետական Ջոզեֆ Լոթան խոստացել էր շարունակել Մայքլ Բլումբերգի քաղաքականությունը, իսկ դե Բլազիոն քննադատում էր նրան:
«Հարուստ նյույորքցիները իրենց սեփական քաղաքապետն են ունեցել,ինչը բերել է նրան, որ քաղաքի բնակչության 46%-ը մոտեցել են աղքատության եզերքին»,- հայտարարել է դեմոկրատը իր ծրագրում և ելույթների ժամանակ:
Դե Բլազիոն խոստացել էր պայքարել սոցիալական անհավասարության հետ, քննադատում էր նյույորքայն ոստիկանության աշխատանքի բռնի մեթոդները, հանդես էր գալիս 500.000 դոլարը գերազանցող բնակիչների հարկերը բարձրացնելու օգտին: