Միացյալ երիտասարդական լիգա շարժման համանախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպխման ժամանակ ևս մեկ անգամ հաստատեց, որ Հանրապետության մի քանի դպրոցներ մուտք է գործել կրոնական կազմակերպություն` Մշակութային լիգա անվանմամբ, որը բացահայտվելուց հետո կրկին շարունակում է իր գործունեությունը:

«Մենք դիմել ենք ԿԳՆ-ին և գրավոր և բանավոր ձևով, սակայն դեռևս ոչ մի պատասխան չենք ստացել: Նույնը նաև Մայր Աթոռի դեպքում: Մշակութային լիգան մտել է Երևանի, Եղվարդի, Պռոշյան գյուղի դպրոցներ: Այնտեղ պրոպագանդում ու քարոզում են, իբր աշակերտներին ավելի մեծ հնարավորություններ կտան ամեն ինչն ավելի շուտ ընկալելու, քան մյուս սովորական երեխաներն են»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ դպրոցի տնօրենը հերքել է այդ իրողությունը, սակայն, Սևակ Հովհաննիսյանի փոխանցմամբ` իրենք ունեն տեսաձայնագրող, ով նույն հավաքներին ներկա է եղել նաև Հնդկաստանում:

«Նրանք հակաքրիստոնեկան քարոզչություն են անում: Նրանց առաջնորդն Աշոտ Աղաբաբյանն է, ով եկել է Ռուսաստանից: Աղանդն ունի հնդկակն մոտիվներ»,- հավելեց Հովհաննիսյանը:
Հասարական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի գնահատմամբ` խնդիրն օրենսդրական է:

«Քրեական օրենսգրքում չկա ոչ մի կետ, որը կպատժի այս երևույթները: Սա ներքին գործերի նախարարության խնդիրն է, ԱԺ-ի խնդիրն է, ով պետք է համապատասխան օրենքն ընդունի»,- իր խոսքում նշեց Ստամբոլցյանը: