Ամբողջ աշխարհում տրյուֆելները համարվում են հիանալի դելիկատես: Ամենից շատ գնահատվում են իտալական և ֆրանսիական սունկերը: Այդ պատճառով նրանք հնարավոր է ձեռք բերել միայն աճուրդների ժամանակ: Այսպես նոյեմբերի 10-ին Իտալիայում աճուրդ է տեղի ունեցել, որտեղ հնարավոր է եղել տեսնել այսպիսի սունկեր: Հայտնում է Agence France Press-ը:
Իտալիայի հյուիս-արևմտյան Ալբա քաղաքում տեղի ունեցած երկրորդ համաշխարհային աճուրդի ժամանակ հանդիսատեսներին ներկայացվել է 330 գրամանոց սպիտակ տրյուֆելները: Այդ տրյուֆելներից երկու ամենամեծերը ընդհանուր 960 կիլոգրամ քաշով տրյուֆելները վաճառվել են 90 հազար եվրոյով(շուրջ 120 հազար դոլար): Այն ձեռք է բերել Հոնկոնգից գնորդը: