-Մարդը նորմալ աշխատել է, իր գործառույթն է՝ բացահայտել չարաշահումները, իսկ նա դա արել է,- անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությանը՝ նման գնահատական YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նա կարծիք հայտնեց, թե այն, որ Իշխան Զաքարյանը բավականին մեծ բացահայտումներ է արել և մեղադրել նրան բոլոր չկատարված գործողությունների համար՝ ճիշտ չէ: «Իմաստը ո՞րն է բացահայտելու, ես դա չեմ հասկանում, բացահայտում ենք ու դրանով վերջ: Թե ՎՊ-ն անձնական ռեվիզոր է, թե ինչ՝ այ դա պիտի հասկանանք, իսկ եթե բացահայտել է ու ընթացք չեն տալիս, դա արդեն Իշխան Զաքարյանի խնդիրը չէ: Եթե Պողոսը գա Իշխան Զաքարյանի տեղը, ի՞նչ պիտի անի՝ կտանի կհասցնի դատարան, կդատի ու կնստացնի ու կգա կզեկուցի՞ խորհրդարանին, չէ, դա իր գործառույթը չէ»,- ասաց Խաչատրյանը: