1. Ծխել թողնողները տեսնում են վառ երազներ ծխելու մասին

«239 ծխողներից 33 տոկոսը, ովքեր դադարեցնում են ծխելը 1-ից 4 շաբաթվա ընթացքում, պատմում են, որ տեսել են առնվազն մեկ երազ ծխելու մասին: Մեծամասնությամբ նրանք տեսել են իրենց ծխելիս և ունեցել են բացասական զգացողություններ` տագնապ կամ մեղքի զգացում: Մասնագետների կարծիքով` ծխելու մասին երազները կապված են իրական կյանքում վերջինիս դադարեցման հետ, քանի որ մինչ այդ ծխողները այդպիսի երազներ չէին տեսել: Մինչդեռ այդ երազների հաճախականությունը կախված է եղել, թե մարդը որքան ժամանակ է, ինչ չի ծխել: Կարևոր է նշել, որ երազները տարբեր մարդկանց մոտ եղել են այնքան նման, ինչպես որ չծխելու հիմնական ախտանիշները (Journal of Abnormal Psychology հոդվածից):

2. Արտաքին գրգռիչներն ազդում են երազների վրա

Այդպիսի երևույթների հետ հանդիպում են մեզանից շատերը: Մենք քնում ենք, լսում իրականում գոյություն ունեցող ինչ-որ ձայն, և դա արտահայտվում է մեր երազներում: Դա կոչվում է երազի և իրականության միախառնում: Նման օրինակ (թեև դա մեծապես ներքին, այլ ոչ թե արտաքին ազդեցություն է), երբ օրգանիզմը ծարավ է զգում, իսկ ուղեղը դարձնում է այդ զգացողությունը երազ: Դուք կարող եք երազում մեկ բաժակ ջուր խմել և ժամանակավորապես ազատվել ծարավի զգացողությունից, բայց օրգանիզմը նորից դրա մասին կհիշեցնի: Այդ երազը կարող է կրկնվել մի քանի անգամ, մինչ Դուք չարթնանաք և չբավարարեք Ձեր ծարավի զգացումը իրականում: Այդ հասկացությունը պատկերված է ներկայացված Սալվադոր Դալիի նկարում` «Сон, вызванный полётом пчелы вокруг граната за секунду до пробуждения»:

3. Կույր մարդիկ տեսնում են երազներ

Ի ծնե կույր մարդիկ պատկերներ չեն տեսնում, բայց նրանց երազները լինում են ոչ պակաս պայծառ, ուղղակի նրանք հիմնվում են այլ զգայարանների վրա՝ լսողության, հոտառության, շոշոփելիքի, և հույզերի վրա: Տեսնող մարդուն դժվար է պատկերացնել, թե որքան է մարմինը քնի կարիք զգում, որ կարող է արհեստականորեն կառավարել իր ֆիզիկական վիճակն այնպես, որպեսզի այն թվա իրական:

4. Մենք մոռանում ենք մեր երազների 90%-ը

Արթնանալուց հինգ րոպե առաջ մոռացվում է մեր երազների կեսից ավելին: Տասը րոպեի ընթացքում մոռացվում է 90%-ը: Հայտնի բանաստեղծ Տեյլոր Կոլրիդժը ֆանտաստիկ երազ է տեսել (հավանաբար առաջ եկած օպիումից): Նա վերցնում է փետուրն ու թղթի կտոր և սկսում նկարագրել «երազի տեսլիքները», որից ստացվել է անգլիական ամենահայտնի պոեմներից մեկը՝ «Կուբլա Հանը»: Այդ ստեղծագործությունը գրելու ընթացքում ամեն 54 տողը մեկ հեղինակը պետք է շեղվեր: Երբ նա որոշեց շարունակել պոեմը, ապա չկարողացավ հիշել երազի մյուս մասը, և պոեմը մնաց անավարտ:

Հետաքրքիր է, որ Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնը Ջեկիլլի և պարոն Հայդի մասին պատմությունը նույնպես երազում է եկել, ինչպես Մերի Շելլիի մոտ Ֆրանկեշտեյնինը:

5. Բոլորն են տեսնում երազներ

Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, բացի շատ ուժեղ հոգեկան խանգարումներ ունեցողներից, բայց տղամարդկանց և կանանց մոտ տարբեր են երազները և տարբեր են ֆիզիկական ռեակցիաները: Տղամարդիկ հիմնականում տեսնում են այլ տղամարդկանց, իսկ կանայք հավասարապես և՛ կանանց և՛ տղամարդկանց: Բացի դրանից երկու սեռն էլ սեքսուալ բնույթի ֆիզիոլոգիական ռեակցիաներ են ունենում, և կապ չունի այդ երազը էրոտիկ բնույթի է, թե ոչ: Կանանց և տղամարդկանց մոտ ուժեղանում է արյան շրջանառությունը դեպի սեռական օրգաններ:

6. Երազները կանխարգելում են հոգեկան խանգարումների առաջացումը

Վերջին հետազոտություններից մեկում պարզվել է, որ բոլոր փորձարկվողները, ում արթնացնում էին երազ տեսնելուց անմիջապես առաջ, բայց թողնում էին քնել ութը ժամ, դժվարություններ են ունենում կենտրոնանալու հետ, դյուրագրգիռ են դառնում, հալյուցինացիաներ են ունենում, և նրանց մոտ նկատվում են հոգեկան խանգարումների միտումներ երեք օր փորձարկումներից հետո: Երբ փորձարկվողներին դադարեցրին արթնացնել քնի արագ փուլի ժամանակ, նրանց ուղեղը սկսեց վերականգնել կորցրած քնի փուլերը՝ շնորհիվ դրանց էական երկարացման:

7. Մենք տեսնում ենք երազում միայն այն, ինչ գիտենք

Մեր երազները շատ հաճախ հագեցված են օտար մարդկանցով, ովքեր խաղում են համապատասխան դերեր: Իսկ գիտե՞ք, որ այդ դեմքերը ստեղծված չեն մեր ուղեղի կողմից: Դրանք իրական մարդկանց դեմքեր են, որոնք մենք տեսել ենք, բայց կարող էինք ուղղակի մոռանալ: Վախենալու մարդասպանը Ձեր սարսափ երազից կարող է իրականում լինել մանուկ ժամանակում Ձեր հոր մեքենան լիցքավորող բենզալցակայանի աշխատակիցը: Կյանքի ընթացքում մենք տեսնում ենք տասնյակ հազարավոր դեմքեր, և փաստորեն մենք ունենք անհատների անսահման քանակություն, որը մեր ուղեղը կարող է օգտագործել երազի ժամանակ:

8. Ոչ բոլոր մարդիկ են տեսնում գունավոր երազներ

Երազների մոտ 12 տոկոսը մենք տեսնում ենք սև ու սպիտակ տարբերակով: Մնացած երազները մենք տեսնում ենք գունավոր ձևով: Ինչպես նաև մարդկանց հատուկ է տեսնել նմանատիպ երազներ, որոնց սյուժեն կարող է լինել ուսումնական հաստատությունը, փախուստ հետապնդումից, դանդաղ քայլ տեղում, էրոտիկ բնույթի երազներ, ուշացում, հատուկ է մահացած մարդկանց տեսնել, որոնք իրականում ողջ են, կորցնել ատամ, թռչել, քննությունը ձախողել, ավիովթարի ենթարկվել: Թեև դեռ պարզ չէ, թե արդյոք երազներն ունեն ավելի վառ արտահայտվելու միտում, եթե դրանք կապված են դաժանության կամ մահվան հետ, այն մարդկանց մոտ, ովքեր տեսնում են գունավոր երազներ, համեմատած նրանց հետ, ում երազները զուրկ են գույներից:

9. Պետք չէ ուղղակիորեն ընկալել երազները

Եթե Դուք երազում ինչ-որ կոնկրետ բան եք տեսնում, ապա երազն իրականում նրա մասին չէ, ինչ Ձեզ թվում է: Երազները խոսում են մեզ հետ սիմվոլների լեզվով: Գտնվելով անգիտակցական վիճակում` մեր գիտակցությունը փորձում է նմանեցնել երազում տեսակ պատկերները մեզ արդեն լավ ծանոթ երևույթներին: Դա նման է գրական ստեղծագործություններում մրջնի համեմատությունը շարժվող մեքենայի հետ: Բայց ոչ ոք չի համեմատում առարկան կամ երևույթը հենց նույնի հետ, օրինակ. «Այս գեղեցիկ մայրամուտը նման էր գեղեցիկ մայրամուտի»: Այնպես որ, ինչպիսին էլ որ չլիներ Ձեր երազը, պետք չէ այն միանգամայն նույնությամբ ընկալել:

10. Քնի ժամանակ Ձեր մարմինը կաթվածահար է

Հավատո՞ւմ եք Դուք արդյոք, որ երբ Դուք քնած եք, Ձեր մարմինը իրականում կաթվածահար է: Հավանաբար դա խթանում է կանխել այն գործողությունների կատարումը, որոնք կարող են մեզ վնասել: Եթե հավատալ Վիքիպեդիայի երազների մասին հոդվածին, «գեղձերը սկսում են արտադրել հատուկ հորմոն, որը քուն է բերում, իսկ նեյրոնները ողնուղեղին ազդանշաններ են ուղարկում, որոնք նվազեցնում են մկանային ակտիվությունը, իսկ հետո ընդհարնապես կաթվածահար են անում այն»:

Եվս մի քանի փաստեր:

1. Երբ Դուք խռացնում եք, Դուք չեք տեսնում երազներ:

2. Մինչև երեք տարեկանը երեխաները չեն տեսնում երազներ իրենց մասին: Մոտավորապես այդ տարիքից մինչև 7-8 տարեկան նրանք տեսնում են ավելի շատ սարսափներ, քան մեծահասակները:

3. Եթե Դուք արթնանաք քնի արագ փուլի ժամանակ, ապա հավանաբար կհիշեք երազը շատ պայծառ կերպով, քան եթե ամբողջ գիշեր քնած մնաք: