Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Սլովենիայի հավաքականին:

Լևոն Արոնյանը  սևերով 29-րդ քայլում հաղթել է Դուշկո Պավասովիչին: Վլադիմիր Հակոբյանը սևերով առավելության է հասել Յուրե Սկոբերնեի նկատմամբ, իսկ  Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով միավորներ է կիսել Լուկա Լենիչի հետ:

Վերջին պարտիայում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Յուրե Բորիսեկի հետ: