Իրավապահ մարմինները Մոսկվայի շրջանում ձերբակալել են կահույքի գործարանի սեփականատիրոջ, որը կապված էր երկրի քրեական հեղինակությունների հետ, ում մոտ հայտնաբերել են Կալաշնիկով ավտոմատ, փամփուշտներ և հերոին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ին:
Հետախուզությունը տեղի է ունեցել Պրավդինսկի շրջանում: 
«Գրասենյակի երկաթպահարանի հետախուզության արդյունքում ոստիկանները հայտանբերել են և առգարվել են ԱԿՍ-74ՈՒ հրացան և դրան կից 30 փամփուշտ: Բացի դա բազկաթոռի մեջ հայտնաբերվել է և առգրավել է շուրջ 60 գրամ քաշով բաց մոխրագույն փոշետիպ նյութ, որը փորձաքննության արդյունքում պարզվել է, որ թմրանյութ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կահույքի սեփականատեր Ադրբեջանի 41 բնակիչը ազատ է արձակվել ոստիկանության մոտ գրություն թողնելուց հետո:

«Օպերատիվ տվյալներով ձերբակալվածը քրեական շրջանակներում հայտնի «օրենքով գող» «Օնիկի» և «Վալերա Թբիլիսցու» բարեկամներից է և քրեական կապեր ունի Դեդ Հասանի կլանի հետ»,- նշվել է տեսչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում ամենաազդեցիկ օրենքով գող համարվող Ասլան Ուսոյանը(Դեդ Հասանը) վիրավորվել էր հունվարի 16-ին Պովարսկի փողոցի վրա տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Հետագայում նա մահացել էր հիվանդանոցում: