Սիդնեյում գտնվող Մաքքուորի համալսարանի ավստրալացի գիտնականները հետազոտել են գազավորված խմիչքների ազդեցությունը գլխուղեղի վրա:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ  քաղցր գազավորված խմիչքների չարաշահումը ազդում է գլխուղեղում սպիտակուցի մակարդակի վրա: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ինչպես պարզել են գիտնականները եթե պարբերաբար խմում եք գազավորված խմիչքներ, այն կարող է բերել հիպերակտիվության և գլխուղեղում հարյուրավոր սպիտակուցների փոփոխության:
Ավելի վաղ հետազոտությունները ցույց էին տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը բարձրացնում է կաթվածի, դիաբետի, հավելյալ քաշի, օստեոպորոզի, ենթաստամոքսային գեղձի և շականակագեղձի քաղցկեղի, մկանային տկարության և անգամ անդամալուծության առաջացման վտանգները:
Ներկայից հետազոտությունը նվիրված է եղել բացառապես գլխուղեղի վրա ազդեցությանը: Կրծողների վրա փորձերը ցույց են տվել հերթական անգամ այսպիսի խմիչքների բացասական ազդեցությունը: