Ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Instagram-ում տեղադրել է իր և իր ամուսնու` Մաքսիմ Վիտորգանի լուսանկարը և հետաքրքիր մեկնաբանություն թողել սիրո վերաբերյալ:

«Եթե ես լինեի « Love is » մաստակների ստեղծողը, ապա անպայման պիտակներից մեկի վրա կգրեի «Սերը այն է, որ ամբողջ սրտով զզվում ես ֆուտբոլից, սակայն գնում ես սիրելիիդ երկրպագած թիմին երկրպագելու  համար»,- նշել է Սոբչակը: